12.11.2014|
16:28
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլուն որպես նախարար: Վրաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին հրաժարական էր տվել, երբ վարչապետը հեռացրել էր պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային։